ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

ՀՊՏՀ ուսանողները կրկին առաջին գծում են

ՀՊՏՀ ուսանողները կրկին առաջին գծում են
22.05.2015 | 14:52

Մայիսի 22-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈՒսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՊՏՀ ուսանողները առաջին գծում» եռօրյա ծրագրի շրջանականերում շուրջ 50 ուսանողներ ուղևորվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային շրջանի զորամասերից մեկը:

Ծրագրի առջև դրվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես` ծանոթացնել ՀՊՏՀ ուսանողներին ՀՀ ԶՈՒ կառուցվածքին և մարտական դիրքերում իրականացվող հերթապահության տարրերին, բարձրացնել նրանց ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը, զինել դաշտային պայմաններում ավտոնոմ ապրելու և կողմնորոշվելու համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով:
Ինչպես նշեց ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը, արդեն ավանդույթ դարձած ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել ուսանողության ռազմահայրենասիրական ոգին և ամրապնդել բանակ-ուսանողություն կապը:
Ծրագրի ընթացքում նախատեսված է ճամբարային աշխատանքների իրականացում, այցելություն զորամաս, ծանոթություն զորամասի կառուցվածքին և անձնակազմին, մասնակցություն կրակային պատրաստությանը, այնուհետև մարտական հերթափոխության և մարտական դիրքերում ինժեներական աշխատանքների իրականացում: ՈՒսանողները հնարավորություն կստանան մասնակցել տարատեսակ ուսումնավարժանքների և 3 օր շարունակ բաց երկնքի տակ առավել անմիջականորեն առնչվել զինվորական կյանքին:
Հավելենք, որ ծրագրի ավարտին ՀՊՏՀ ուսանողները զորամասին կհանձնեն մի շարք նվերներ, այդ թվում` հեռուստացույց և հեռադիտակներ:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ